National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
16.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
20.05.2021
Հայաստանում է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերով զեկուցող Փոլ Գավանը
1 / 8

Հայաստանում է ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերով զեկուցողը: Վաղ առավոտյան սկսվեցին Փոլ Գավանի հանդիպումները մեր երկրի խորհրդարանում: Նախ՝ ընդլայնված կազմով հանդիպում ԵԽԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության հետ: Առանցքում 44-օրյա պատերազմն  է, Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիները, հետպատերազմական Արցախը, կորսված ու վտանգված հայկական հոգեւոր մշակութային ժառանգությունը: ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը կարեւորեց այցն ու հույս հայտնեց, որ Պոլ Գավանի կողմից առաջիկայում պատրաստվելիք զեկույցում կարտացոլվի ողջ ճշմարտությունը:

Պատգամավորները ԵԽԽՎ պատվիրակին մանրամասն ներկայացրին Ադրբեջանի վարքագիծն իր բոլոր դրսեւորումներով, անդրադարձան նոյեմբերի 9-ին ստորագրված  եռակողմ հայտարարությանն ու Ադրբեջանի՝ դրանից բխող պարտավորությունների չկատարմանը: «Բաքուն  պարտավոր է անհապաղ ազատ արձակել բոլոր  հայ գերիներին, սա մեր պահանջն է»,-փաստեցին պատգամավորները՝ ընդգծելով, որ այդ երկիրը ոտնահարել է  բոլոր հումանիտար կանոններն ու միջազգային պայմանագրերը:  Գավանն իր նոթատետրում առանձնացրեց այն ուղղությունները, որոնք լինելու են զեկույցի առանցքում: «Հետպատերազմական բոլոր իրողություններն ու ձեր կողմից ներկայացված  փաստերը,  միանշանակ, մաս կկազմեն իմ կողմից մշակվող  զեկույցում, որը պատրաստ կլինի մինչեւ աշուն»,-ասաց զեկուցողը:

ԱԺ պատգամավորները  Փոլ Գավանի հետ հանդիպմանը հատուկ ընդգծեցին  Ադրբեջանի հայատյացության փաստն ու այդ համատեքստում նրանց կողմից ի ցույց դրվող ակնհայտ  ցինիզմը: ԵԽԽՎ պաշտոնյային հստակ փոխանցվեց, որ պաշտոնական Բաքուն ունի ոչնչացնողի ձեռագիր, նրանք անխնա իսլամացնում են հայկական հոգեւոր մշակութային արժեքներն  ու օկուպացված տարածքներից վերացնում հայկական բոլոր հետքերը: